Թուրքիայի հայկական թերթերը կստանան պետական ֆինանսավորում

PanARMENIAN.Net - Թուրքիայի մեդիա գովազդի ասոցիացիան որոշում է ընդունել ազգային փոքրամասնությունների ԶԼՄ-ների ֆինանսավորման մասին։ «Ծախսեր տարբեր կարիքների համար» հիմնադրամը տրամադրելու է «Մարմարա», «Ժամանակ», «Ակոս» հայկական թերթերին, ինչպես նաև հունական և հրեական թերթերին 120 000 եվրո ֆինանսական աջակցություն, հաղորդում է Bianet թուրքական գործակալությունը։

Ինչպես նշել է ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Մեհմեդ Կոշկերը. «Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք Թուրքիայի ազգային փոքրամասնությունների տպագիր մամուլի աշխատանքի պայմանները հեշտացնելու համար»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---