Անկախության 20-ամյակին ՀՀ օրհներգը հավանաբար կհնչի նոր գործիքավորմամբ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի պետական օրհներգը սեպտեմբերին կհնչի նոր գործիքավորմամբ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության գլխավոր մասնագետ Արմինե Ղազարյանն ասաց, որ մասնագետների խմբի գնահատմամբ օրհներգի բառերն ու երաժշտությունը փոխելու կարիք չկա, սակայն գործիքավորումը փոփոխության կարիք ունի: «Տիգրան Մանսուրյանի ու Լևոն Չաուշյանի նման մասնագետներ կարծիք հայտնեցին, որ, օրինակ, երգչախումբը շատ լավն է, բայց գործիքավորումը պետք է փոխել: Հայտարարվել է մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 9-ին»,- ասաց Արմինե Ղազարյանը: Կլինեն օրհներգի տարբեր ձայնագրություններ՝ սիմֆոնիկ նվագախմբի, փողային գործիքների, երգչախմբի կատարմամբ: Մասնակից կոմպոզիտորների անունն առայժմ չի հրապարակվում: Արմինե Ղազարյանը նշեց, որ անգամ կատարման ժամանակ նվագախումբն ու մասնագետները չեն իմանալու`ով է տվյալ գործիքավորման հեղինակը: Միայն արդյունքների ամփոփումից հետո կհրապարակվի հաղթողի անունը: Մրցույթին մասնակցում են միայն հայ մասնագետներ: Թեև մշակույթի նախարարությունում ասում են, որ հիմնի գործիքավորման պահանջը զուտ մասնագիտական է և պետք չէ կապեր որոնել, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակին պետական օրհներգը հավանաբար կհնչի նորովի ու բոլորովին այլ գործիքավորմամբ: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |