ՊԵԿ-ը հերքել է Գագիկ Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը![]() 23 օգոստոսի 2011 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Պետեկամուտների կոմիտեն պարզաբանումներ է հրապարակել որոշ լրատվամիջոցներում ՊԵԿ գործունեության մասին լուսաբանումների վերաբերյալ։ «ՊԵԿ կողմից մասնագիտական ապացույցները, որ իբրև լրատվական վերլուծություն ներկայացվող նյութը որևէ աղերս չունի ո´չ տնտեսագիտական մտածողության, ո´չ լրատվության հետ, այդ լրատվամիջոցները չեն բարեհաճում տպագրել գոնե լրագրողական էթիկայից ելնելով: Հասկանալով, որ մասնագիտական բանավեճը շարունակելու հետևանքն ուղղակի խայտառակվելն է լինելու, այժմ էլ փոխել են «մարտավարությունը»` անցնելով անձնական դաշտ (այստեղ ստելը հեշտ է): Հիմա նոր թեմա է գտնվել` իբր ՊԵԿ նախագահը հրաժարական է տալիս: Սուտը փաթեթավորելու համար ինչ-որ ժամկետներ էլ են նշում ու մտացածին սեփականություններ ձեռքբերելու մասին հարակից ստերով ֆոն ստեղծում: Ակնհայտ է, որ այդ ամենն արվում է ոչ միայն համակարգի ներսում անվստահության և անկայունության մթնոլորտ ձևավորելու նպատակով, այլև հասարակության շրջանում կառույցի գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունք և թերահավատություն առաջացնելու մղումներով: Նման պահվածքը թույլ է տալիս եզրակացնել, որ պետբուջեի հավաքագրման գործում ՊԵԿ-ի արձանագրած հաջողությունները, ինչպես նաև բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որ իրականացվում է համակարգում, չգիտես ինչու, ազդել են որոշ անձանց և լրատվամիջոցների «նյարդերի» վրա: Բնականաբար, բոլոր այդպիսի հրապարակումները իրականության հետ առնչություն չունեն. համակարգը շարունակում է բնականոն գործունեությունն իր առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ: Ինչ վերաբերում է ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներին, ապա ցանկալի կլիներ, որ նրանք փորձեին փոխել իրենց մոտեցումը` հրապարակելով առողջ քննադատություն և միայն փաստարկված տեղեկատվություն` այդպիսով նպաստելով պետության համար կարևոր այն խնդիրների լուծմանը, որն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն»,- ասվում է ՊԵԿ հայտարարությունում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |