Իշխող կոալիցիան և ընդդիմադիր ՀԱԿ-ը որոշել են երկարաձգել բանակցությունները մինչև երեկո 23 օգոստոսի 2011 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող կոալիցիան և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը որոշել են բանակցությունները երկարաձգել մինչև երեկո։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքով, հանդիպումը տևելու է մինչև Երևանի ժամանակով 17։30։ Օգոստոսի 23-ին կառավարության ընդունելությունների տանը սկսվել է իշխող կոալիցիայի և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի միջև քաղաքական երկխոսության գործընթացի շրջանակներում բանակցությունների հերթական փուլը։ Այս անգամ հանդիպմանը ներկա էին երկու աշխատանքային խմբերի բոլոր անդամները։ Օգոստոսի 9-ին ժամը 22-ի սահմաններում Կարապի լճի շրջակայքում հերթական միջադեպն էր տեղի ունեցել ՊՊԾ գնդի աշխատակիցների և ՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստների միջև: Այս մասին հաղորդագրություն է տվել «Հելսինկյան ընկերակցությունը»: Միջադեպը տեղի է ունեցել, երբ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, ովքեր խուզարկելիս են եղել մի քանի քաղաքացիների: ՀԱԿ-ի ակտիվիստները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Սակայն ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են ու ծեծի ենթարկել նրանց: Երիտասարդները տեղափոխել են Կենտրոնի ոստիկանության բաժին: Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը հայտարարություն են տարածել, որտեղ ասված է՝ քանի որ միջադեպին մասնակցել և իրենց նկատմամբ բռնություն են կիրառել «կարմիր բերետավորներն» ու Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, հետևաբար ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը չի կարող անաչառ քննել և պարզել միջադեպի մանրամասներն: Ակտիվիստները պահանջում են, որպեսզի քննչական գործողություններն իրականացնի Հատուկ քննչական ծառայությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |