Երևանում բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր շտաբերի միջև

PanARMENIAN.Net - 2011-ի օգոստոսի 23-ից 27-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվելիք ՌԴ ԶՈՒ և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբերի աշխատանքային խմբերի շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով այսօր Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը` ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիայի դոցենտ, գեներալ-մայոր Ա.Ռոգվոյի գլխավորությամբ:

Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միավորված խմբավորման համատեղ կիրառման փաստաթղթերի ճշտման, ռազմավարական պլանավորման, զորքերի ավտոմատ կառավարման համակարգի ստեղծման և ՀՕՊ զորքերի (ուժերի) կառավարման համակարգի ավտոմատացման հարցերը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---