ՀՌԱԿ-ը առաջարկում է Հայ-թուրքական արձանագրություններն ուժը կորցրած ճանաչել23 օգոստոսի 2011 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ) Հայաստանի կառավարությանն առաջարկում է Հայ-թուրքական արձանագրություններն ուժը կորցրած ճանաչել` ի պատասխան նոր թուրքական խորհրդարանի օրակարգից դրանց բացառմանը: Ինչպես ասվում է ՀՌԱԿ հայտարարության մեջ, հայկական կողմն իրավունք ունի անել դա «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի հիման վրա: Բացի դրանից, կուսակցությունը Հայաստանին առաջարկում է, եթե տարածաշրջանային կայունությունը խախտող պետությունները մոտ ապագայում իրենց գործելաոճից չհրաժարվեն, ՀՀ կառավարությունը, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 33-րդ հոդվածի, սկսի գործընթաց տարածաշրջանային բոլոր վեճերը ՄԱԿ-ի հովանու ներքո գործողՄիջազգային դատարան տեղափոխելու անհրաժեշտության և անխուսափելիության ուղղությամբ: ՀՌԱԿ համաձայն, Հայաստանի կառավարությունը հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունը պետք է հայտնի բոլոր միջնորդ կառավարություններին և միջազգային կազմակերպություններին, որոք փորձեցին տարածաշրջանային խնդիրները լուծել զուտ միջկառավարական բանակցային գործընթացներով: «Սակայն ոչ հայկական կողմի մեղքով գրանցվեցին բոլոր կողմերի համար ոչ ցանկալի արդյունքներ»,- նշվում է ՀՌԱԿ հայտարարության մեջ, որը ստորագրել են կուսակցության նորընտիր ատենապետ Հարություն Առաքելյանը և ատենադպիր Կարեն Կակոյանը: Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը: 2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |