Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Լիբանանի դեսպանին 8-ամյա բեղմնավոր գործունեության համար![]() 23 օգոստոսի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջեբրայիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջեբրայիլ Ժեարային՝ Հայաստանում իր ութամյա բեղմնավոր գործունեության համար: «Մեր ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, և ուրախ եմ, որ գնալով մեր միջպետական հարաբերությունները թափ են առնում»,-ասել է նախագահ Սարգսյանը և հույս հայտնել, որ Լիբանանի նոր դեսպանը նույնպես իր ավանդը կներդնի այս չափազանց կարևոր գործում: Ջեբրայիլ Ժեարային իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ջերմ խոսքերի համար և նշել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում ջանք չի խնայել, որպեսզի երկու երկրների միջև ավելի ամրապնդվեն տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |