Արմեն Ջիգարխանյանն ու Վիկ Դարչինյանը կմասնակցեն Խորովածի փառատոնին

Արմեն Ջիգարխանյանն ու Վիկ Դարչինյանը կմասնակցեն Խորովածի փառատոնին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում կայանալիք Խորովածի համահայկական երրորդ փառատոնին նախատեսվում է անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանի և աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մասնակցությունը: Փառատոնը կազմակերպում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից:

Փառատոնը կրելու է «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագիրը: Փառատոնի շրջանակում նախատեսվում է Արմեն Ջիգարխանյանի բրոնզաձույլ արձանի բացումը` խորոված անելիս:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---