Հոկտեմբերին կանցկացվի Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը![]() ![]() PanARMENIAN.Net - 2011թ. հոկտեմբերի 29-ից 30-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը համատեղ Երևանում կազմակերպելու են Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը: Համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ առաջին անգամ կազմակերպվել է 2009թ. հոտեմբերին, որին մասնակցել են շուրջ 100 սփյուռքահայ և 200-ից ավելի Հայաստանի և Արցախի սրտաբաններ, տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարությունից: Համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը: Նոյեմբերի 2-ին տեղի կունենա նաև հանդիպում Սրտաբանության Եվրակովկասյան համաժողովի պատվիրակությունների և ԼՂՀ իշխանությունների հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |