Հայաստանն ու Իսրայելը Երևանում հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացրեցին![]() 23 օգոստոսի 2011 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ից 23-ը Երևանում կայացավ հայ-իսրայելյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, որը վարեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը և Իսրայելի ԱԳՆ քաղաքական տնօրեն Փինխաս Ավիվին։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին Հայաստան-Իսրայել համագործակցությանը վերաբերող խնդիրներ, մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը: Օգոստոսի 23-ին իսրայելյան պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին և հանդիպում ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, այնուհետև պատվիրակության անդամներն այցելեցին Հայոց աեղասպանության զոհերի հուշարձան և թանգարան։
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |