Հայկական ֆիլմերը կմասնակցեն Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոնին![]() 24 օգոստոսի 2011 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեի «Արփա» ամենամյա միջազգային կինոփառատոնին մասնակցելու են նաև կարճամետրաժ ֆիլմերի հայ ռեժիսորներ, գրում է Asbarez թերթը: Կիոնափառատոնին ներկայացվելու են հայ ռեժիսորներ Ռոբերտ Դավիթյանի, Դավիթ Դերանջյանի, Արմեն Կարաօղլյանի ֆիլմերը, Արմեն Երիցյանի և Իննա Սահակյանի համատեղ ֆիլմը, ինչպես նաև այլ ռեժիսորների ֆիլմեր Աֆղանստանից, Ավստրալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսրայելից, Պաղեստինից, Սիրիայից, Թուրքիայից, Ուգանդայից և ԱՄՆ-ից: 14-րդ փառատոնը նվիրված է սփյուռքի, մարդու իրավունքների և պատերազմի հարցերին: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին Հոլիվուդի Եգիպտական սրահում: Փառատոնը տևելու է երկու օր, որի ընթացքում ներկայացվելու են 11 կարճամետրած ֆիլմեր, 9 փաստագրական ժապավեններ, 3 տեսահոլովակ և 1 անիմացիոն աշխատանք: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |