Սուրեն Մանուկյան. Ակնհայտ է, որ հայ համայնքն աջակցում է Բաշար Ասադին24 օգոստոսի 2011 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում լիբիական սցենարի կրկնությունը բացասաբար կազդի երկրի հայ համայնքի վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է արաբագետ, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նրա խոսքով, ակնհայտ է, որ հայ համայնքը Բաշար Ասադի կողմից է, քանի որ լավ է հասկանում, որ նրանից բացի ոչ ոք չի կարող ապահովել իրենց անվտանգությւոնը: Այդ առումով նա նշել է, որ նոր իշխանությունների ձևավորման դեդպքում հայ համայնքը, որն առանց այդ էլ նվազել է մինչև 100 հազար, աստիճանաբար կձուլվի, ինչպես դա պատահեց Իրաքի հայ համայնքի հետ: Միաժամանակ, Սուրեն Մանուկյանը նշել է, որ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել այլ արաբական երկրների նրա գործընկերների հետ, օրինակ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի, Ասադը երբեք հրաժարական չի տա և կպայքարի մինչև վերջ: Բացի դրանից, Սիրիայի նախագահը նույնպես աջակցում է հայերին: Մանուկյանը չի բացառել նաև երկրի գործերին ռազմական միջամտության հնարավորությունը: Այս տարվա մարտից, երբ Սիրիայում սկսվել են զանգվածային հակակառավարական ելույթները, անվտանգության ուժերը սպանել են հարյուրավոր ցուցարարների: Բողոքի ցույցերը ճնշելու համար կիրառվում է նաև ծանր տեխնիկա և նույնիսկ հրետանի, որը տեղադրված է ռազմանավերում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |