«Խոսքի իրավունք». «Հրապարակ»-ը կատարել է աղանդավորների պատվերը24 օգոստոսի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Խոսքի իրավունք» միավորումը ենթադրում է, որ այսօր համացանցում մեծ աղմուկ բարձրացրած «Հրապարակ» օրաթերթում տպագրված հոդվածն այն մասին, թե «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ֆինանսավորվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից աղանդների դեմ պայքարելու համար, իսկ եկեղեցու հասցեին քննադատությունը համագործակցության մասին կասկածները ցրելու միջոց է, իրականում աղանդավորների պատվերն է: Միավորման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ եզրակացությանն են եկել` հաշվի առնելով այդ թերթի խմբագրության սերտ կապերը աղանդավորական կազմակերպություններից մեկի ղեկավարի հետ: «Նկատի ունենալով Հայ Առաքելական եկեղեցու ցածր հեղինակությունը հասարակության մեջ` «Հրապարակ»-ն իր նյութով նպատակ է ունեցել ստվեր գցել «Չենք լռելու»-ի հեղինակության վրա, առանց մտածելու, որ թերթի նման գործելաոճը մեծ ստվեր է նետում Հայաստանում մամուլի հանդեպ հարգանքի և վստահության ձևավորման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |