Ստեփան Սաֆարյան. Քաղաքական երկխոսությունը «համապետական ընթերցումների» է վերածվել 24 օգոստոսի 2011 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Իշխանության և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև ընթացող քաղաքական երկխոսության գործընթացը վերածվել է «համապետական ընթերցումների»: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա հեգնանքով նկատել է, որ սկզբում ՀԱԿ-ը մշակեց և իշխանություններին ընթերցեց 80-էջանոց մի փաստաթուղթ, այնուհետև իշխանություններն ի պատասխան մշակեցին և ընթերցեցին 130-էջանոց փաստաթուղթ, «իսկ հետո բոլորը միասին քննարկում են, թե ում փաստաթուղթն էր ավելի լավտը»: Սաֆարյանի կարծիքով, երկխոսության ներկայիս գործընթացի միակ դրական կողմն այն է, որ «քաղաքական մթնոլորտը չի թունավորվում»: Ընդ որում, նա ընդգծել է, որ այդ երկխոսությունը ոչ մի կերպ չի նպաստում երկրի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների լուծմանը, այլ միայն ավելացնում է դրանց թիվը: Ի պատասխան դրան Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Արտակ Զաքարյանը նկատել է, որ «եթե կա փաստաթուղթ, ընդ որում` լայնածավալ, դրան պետք է ծանոթանալ: Իսկ ընթերցումից բացի այլ միջոց չկա»: Նա հավելել է, որ այժմ ձևավորվում է քաղաքական երկխոսության գործընթացը, հայ քաղաքական պրակտիկայում նոր աշխատելաոճի ներդրում է կատարվում: ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը: Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանա ուրբաթ օրը` օգոստոսի 26-ին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |