Yahoo Mail-ն այժմ ունի 100 միլիոն ակտիվ օգտագործող![]() 24 օգոստոսի 2011 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Yahoo Mail-ի վերջին թարմացումը մի քանի ամիս առաջ էր գործարկվել։ Շատ կարճ ժամանակում Yahoo Mail-ի ակտիվ օգտագործողների քանակը հասել է 100 միլիոնի։ Այս մասին գրում է TechCrunch-ը։ Նոր ֆունկցիաները, որոնք ավելացել էին Yahoo Mail-ին, ներառում էին ինտեգրված ծանուցումներ և նամակներ ֆեյսբուքից, թվիթերից և այլ կայքերից։ Yahoo-ն նաև ավելացրել էր ինտերֆեյսի թեմատիկ դիզայնը (themes)` հասցնելով 50-ի, ինչպես նաև բարելավել էր որոնումը: Բացի դրանից, օգտագործողները Yahoo Mail-ում կարող են չաթ-զրույց անել Yahoo-ի, Facebook-ի և Windows Live-ի կոնտակտների հետ։ Yahoo-ն նաև հայտարարել է, որ հաշվի առնելով օգտագործողների կարծիքները` ավելացնում է մի քանի նոր ֆունկցիաներ` նամակների toolbar էջի ներքևի մասում և այլն։ Yahoo-ն համարվում է ԱՄՆ-ի ամենախոշոր էլեկտրոնային փոստի մատակարարը։ Սակայն այժմ Gmail-ի և Microsoft-ի Hotmail-ի առկայությունը ստեղծել է մեծ մրցակցություն և ընկերությունը սկսում է զիջել իր դիրքերը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |