Որտե՞ղ է պատմություն սովորել վրացի «պատմաբանը», որի խոսքով` «Վրաստանում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չկան»![]() ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - «Վրաստանում ընդհանրապես հայկական եկեղեցիներ չկան»,- նման միանգամայն յուրօրինակ հայտարարությամբ է հանդես եկել ոմն վրացի «պատմաբան», Սուխումիի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրամ Մարխուլիան: Այդ մասին նա հայտնել է` մեկնաբանելով Թբիլիսիի հայկական եկեղեցում վանդալիզմի փաստը: Օրերս անսթափ վիճակում գտնվող երկու երիտասարդ վրացիներ մուտք են գործել հայկական եկեղեցի և պղծել խորանին դրված «Ճաշոց գիրքը»: Գուրամ Մարխուլիան, այդ փաստի առթիվ մեկնաբանություն տալով 1news.az ադրբեջանական գործակալությանը, հայտնել է, որ, պարզվում է, երկու արբած երիտասարդները, որոնք պղծել են եկեղեցին, «հայ» են եղել: Ավելին, Մարխուլիան վստահեցրել է, որ «ոչ մի վրացի երբևէ չի մտնի հայկական եկեղեցի»: Այդ հայտարարությունն ինքնին մոլորեցնում է, եթե հաշվի առնենք վրացիների պատկանելությունը քրիստոնեական կրոնին, իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, առաջին պետությունն է, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն է ընդունել դեռևս հեռավոր 301 թվականին: Դրա հետ մեկտեղ Մարխուլիան պնդում է, թե «հայերը եկեղեցում չեն աղոթում, նրանց համար դա մի վայր է, որտեղ նրանք հանդիպում են, խորհրդակցում, զրուցում»: Թե որտեղից է այդքան տեղեկացված վրացին, որը, իր իսկ խոսքով, «երբեք չի մտնում հայկական եկեղեցի»: Արդարացնելով իր հայրենակիցներին` Գուրամ Մարխուլիան ամփոփում է` հայտնելով, որ հայերն ամեն ինչ հնարել են` ձգտելով ուշադրություն գրավել և ավելի շատ գումար ստանալ` հանդես գալով Վրաստանի դեմ: Ճիշտ է, Մարխուլիան չի ճշտել, թե կոնկրետ ումից հայերը պետք է ավելի շատ գումար ստանան Վրաստանի դեմ ելույթների համար: Վերը ասվածից հետո հարց է ծագում` որտե՞ղ է պատմություն սովորել վրացի «պատմաբանը», որը չգիտի անգամ սեփական երկրի պատմությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |