Թուրքերի 61%-ը բացասաբար է վերաբերվում իմիգրանտներին25 օգոստոսի 2011 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Վերջին հետազոտությունների համաձայն, Թուրքիայի բնակչության 61%-ը իմիգրանտների մեծ թիվը բացառապես բացասական երևույթ է համարում երկրի տնտեսության համար, գրում է Hurriyet թուրքական թերթը: Թուրքերի միայն 9%-ն է կարծիք հայտնել, որ իմիգրանտները չեն ազդում աշխատուժի շուկայում պայմանների վատթարացման վրա: Հարցվածների 48%-ը նշել են, որ իմիգրանտները խոչընդոտում են Թուրքիայում աշխատանքի շուկայի զարգացմանը: UNHCR պաշտոնական վիճակագրության համաձայն, Թուրքիայի տարածքում գաղթականի կարգավիճակ ունեցող 32 832 մարդ է բնակվում: Անօրինական իմիգրանտների թիվը գերազանցում է 1 միլիոնը, որից կեսը ներգաղթում է այլ մահմեդական երկրներից:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |