Հայ-վրացական սահմանին կկառուցվեն ժամանակակից ՀԱԿ-եր![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն օգոստոսի 25-ին որոշում է ընդունել «Բագրատաշեն», «Գոգավան-Պրիվոլնոյե» և «Բավրա» անցման կետերում շինարարական աշխատանքների իրականացման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին:Դրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը հաղորդել է, որ արդեն պատրաստ են երեք ՀԱԿ-երի շինարարության նախագծերը, իսկ դրանց նախապատրաստմանն աջակցել է ԵՄ-ն: «Մենք մրցույթ ենք հայտարարում հսկիչ-անցումային կետերի շինարարության համար, որտեղ տրամադրվելու է մաքսային ծառայությունների ողջ սպեկտրը «մեկ պատուհանի» միջոցով»,- ասել է նա: Նա ընդգծել է առաջիկայում շինարարությանը ձեռնամուխ լինելու անհրաժեշտությունը, ինչը բխում է նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից: «Բագրատաշեն» ՀԱԿ-ը գտնվում է Երևան-Թբիլիսի Մ-6 ավտոմայրուղու վրա և 2011 թվականի հունվարի դրությամբ Վրաստանի հետ սահմանի հատման առավել կարևոր և ծանրաբեռնված կետն է: «Բավրա» ՀԱԿ-ը մտնում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կազմի մեջ, և ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի բարելավել Իրանի և վրաստանի միջև տրանսպորտային կապը: «Գոգավան» ՀԱԿ-ը գտնվում է Ստեփանավան քաղաքից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |