Հայաստանի և Գերմանիայի ռազմական ոստիկանությունները զարգացնում են երկկողմանի համագործակցությունը![]() 25 օգոստոսի 2011 - 12:49 AMT PanARMENIAN.Net - 2011-ի օգոստոսի 24-ից 26-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ուլրիխ Շտումպի գլխավորած պատվիրակությունը: Այս այցը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ռազմական ոստիկանությունների միջև 2009 թվականին հիմնված համագործակցության շրջանակներում երրորդ փոխադարձ այցելությունն է: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վ.Գասպարյանի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա.Տեր-Սահակյանի հետ, այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |