Ահմադինեժադն իր պարտքն է համարել թույլ չտալ Արևմուտքի «նախկին հսկողությունը» մահմեդական երկրների նկատմամբ

Ահմադինեժադն իր պարտքն է համարել թույլ չտալ Արևմուտքի «նախկին հսկողությունը» մահմեդական երկրների նկատմամբ

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքի երկրները պետք է խոչընդոտեն Արևմուտքի միջամտությանը տարածաշրջանի պետությունների ներքին գործերին: Այդ մասին լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդում է Trend-ը: «Արևմուտքը փորձում է վերադարձնել նախկին հսկողությունը մահմեդական երկրների նկատմամբ: Մեր պարտքն է` թույլ չտալ դա»,- ասել է Ահմադինեժադը:

Նա նշել է նաև, որ Արևմուտքի երկրները Սիրիայի գործերին միջամտելու փորձեր են ձեռնարկում:

«Սիրիայի ժողովուրդն ու իշխանությունները պետք է համաձայնության գան բարեփոխումներ իրականացնելու հարցում և հաղորդակցվելով գործեն, որպեսզի Արևմուտքը չկարողանա հսկողություն սահմանել այդ երկրի և ողջ տարածաշրջանի նկատմամբ»,- նշել է ԻԻՀ նախագահը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---