Օգոստոսի 26-28-ը Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ25 օգոստոսի 2011 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-28-ը հանրապետության տարածքը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ակտիվ կլինի Լոռիի, Տավուշի և Սյունիքի մարզերում: «Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացնում են, որ նշված մարզերում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս շրջաններում առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: Հյուսիս-արևմուտքից սպասվում է արկտիկական ցուրտ օդի ներհոսք, օդի ջերմաստիճանը 26-28-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կնվազի 3-5 աստիճանով: Երևանում օգոստոսի 26-28-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը գիշերը սպասվում է +130…+150 C, ցերեկը +260 - +280C տաքություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |