Հերթը հասավ գետնանցումներում գործող կրպակներին 25 օգոստոսի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Քաղաքապետարանը արդեն մի քանի տարի է չի երկարաձգում Երևանի կենտրոնի գետնանցումներում գործող կրպակների վարձակալության ժամկետները այն պարզ պատճառով, որ շուտով հայտարարվելու է աճուրդ և գետնանցումները դառնալու են մեկ հոգու սեփականությունը: Այսօր PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Աբովյան-Կորյուն խաչմերուկի գետնանցումի կրպակատերերից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, և հավելեց, որ մոտ 10 օր առաջ նամակով դիմել են քաղաքապետարան, պահանջել պարզաբանումներ` ինչ է կատարվում և ինչ է լինելու երկար տարիներ իրենց կողմից վարձակալվող կրպակների հետ: Քաղաքապետարանից պատասխանել են, որ սեպտեմբերի 19-ին նախատեսվող աճուրդով գետնանցումը վաճառվելու է: Օգոստոսի 26-ին գետնանցումի կրպակատերերը հավաքվելու են որոշելու` ինչ մեթոդներով պայքարել սեփական իրավունքների համար: “Հավաքվելու ենք, բայց դե որ արդեն որոշել են… ինչ էլ անենք, նրանց դեմը առնել չենք կարողանա”,- հուսահատված ասաց կրպակատերը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում դրված հայտարարություն մեջ նշվում է, որ սեպտեմբերի 19-ին աճուրդի կդրվի Մաշտոցի պողոտա թիվ 20/4 հասցեում գտնվող գետնանցումը: Հայտարարության մեջ նշվում է` “Մաշտոցի պողոտա թիվ 20/4 հասցեում առկա են փաստացի օգտագործողներ, և մրցույթի հաղթողը կրում է դրա հետ կապված բոլոր ռիսկերը”: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |