Այս տարի Երևանի տոնը կնշվի Անկախության 20-ամյակի հետ համատեղ

Այս տարի Երևանի տոնը կնշվի Անկախության 20-ամյակի հետ համատեղ

PanARMENIAN.Net - Այս տարի ՀՀ Անկախության տոնն ու Երևանի օրը կնշվեն միաժամանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը:

«Հաշվի առնելով, որ անկախության տոնը և մայրաքաղաքի տոնը այս տարի բավական մոտ էին, որոշում է կայացվել համատեղել դրանք, և սեպտեմբերի 21-ին մենք կնշենք նաև Երևանի տոնը»,- ասաց բանախոսը` հավելելով, որ ամբողջ քաղաքում, բոլոր վարչական շրջաններում անց են կացվելու բազմաթիվ համերգային միջոցառումներ: Քաղաքի կենտրոնական մասում տեղադրված կլինեն բազմաժանր երաժշտական հարթակներ, կկազմակերպվի վերնիսաժ, արհեստավորաց քաղաք:

Հանրապետության հրապարակում կազմակերպվող համերգին կենդանի հնչողությամբ կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, ՀՀ նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը և «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Համերգը կեզրափակվի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հատուկ այդ օրվա համար հեղինակած «Երդվում եմ հայրենիքիս» մոնումենտալ ստեղծագործության կատարմամբ:

Հղումներ թեմայով.
5  25.08.11 - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---