Nokia 700, Nokia 701 և Nokia 600 սմարթֆոնները Հայաստան կհասնեն տարվա վերջու՞մ

Nokia 700, Nokia 701 և Nokia 600 սմարթֆոնները Հայաստան կհասնեն տարվա վերջու՞մ

PanARMENIAN.Net - Nokia ընկերության երեկ թողարկած նոր Symbian Belle-ով աշխատող երեք նոր սմարթֆոնների՝ Nokia 700-ի, Nokia 701-ի և Nokia 600-ի պաշտոնական վաճառքը սկսվելու է 2011-ի երրորդ եռամսյակում։ Այս մասին հայտնում էր Nokia-ն իր մամլո հաղորդագրությամբ։Իսկ թե երբ այս երեք սմարթֆոնները հասանելի կլինեն հայկական շուկայում, այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը։

Վազգեն Բախշեցյանի խոսքով դեռ անհայտ է, թե պաշտոնական վաճառքի մեկնարկից հետո, երբ սմարթֆոնները կհասնեն Հայաստան, սակայն լավագույն դեպքում ակնկալվում է տարվա վերջում։

Այս երեք սմարթֆոնները հագեցած են NFC (Near Field Communication) տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս կապվել NFC ունեցող մեկ այլ սարքավորման հետ, ինչպես բարձրախոսներն են կամ ականջակալ Bluetooth-ները կամ հենց հեռախոսները և փոխանակել տարբեր ֆայլեր։

Nokia 700-ը Nokia-ի երբևէ արտադրած ամենափոքր սմարթֆոնն է։ Կշռում է 96 գրամ, 110 x 50.7 x 9.7 մմ չափսերով։ Ունի 1Ghz հզորությամբ պրոցեսոր, 3.2 դյույմ էկրան, 2Գբ ներքին հիշողություն, HD վիդեոնկարահանում և 5 մեգապիքսել տեսախցիկ։

Nokia 701-ը Nokia-ի ամենաբարակ սմարթֆոնն է, ամենալուսավոր 3.5 դյույմ էկրանով։ Ունի 1GHz հզորությամբ պրոցեսոր, 8 մեգապիքսել ետևի և դիմացի տեսախցիկ, ինչպես նաև HD վիդեոնկարահանում։ Ունի 8Գբ ներքին հիշողություն։

Nokia 600-ը Nokia-ի ամենաբարձրաձայն սմարթֆոնն է։ Ունի ներկառուցված FM ռադիո ալեհավաք` առանց ականջակալների լսելու հնարավորությամբ և FM հաղորդիչ՝ երաժշտությունը հեռախոսից ռադիոկայան հեռարձակելու համար։ Այն ունի 60 ժամ երաժշտության նվագարկման տևողություն։ Աշխատում է 1 GHz հզորությամբ պրոցեսորով, 5 մեգապիքսել տեսախցիկով, HD վիդեոնկարահանմամբ և 2Գբ ներքին հիշողությամբ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---