Ամբողջ աշխարհի հայ երիտասարդությունն ակտիվորեն ներգրավվում է հակահայկական քարոզչության դեմ պայքարում

Ամբողջ աշխարհի հայ երիտասարդությունն ակտիվորեն ներգրավվում է հակահայկական քարոզչության դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարարությունը սկսել է ակտիվորեն ներգրավել հայ երիտասարդությանը վիրտուալ պորտալներում հակահայկական քարոզչության դեմ պայքարում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը:

Մխիթարյանի խոսքով, այս տարվա օգոստոսին հայկական լոբբինգի ամրապնդման նպատակով մի խումբ երիտասարդ ակտիվիստներ աշխարհի 11 երկրներից պորտալներ են ստեղծել սոցիալական ցանցերում: «Ակտիվ երիտասարդության հիմնական մասը կազմել են Հայաստանում օգոստոսի 1-ից 14-ը կազմակերպված Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի մասնակիցները»,- նշել է նա` հույս հայտնելով, որ ապատեղեկատվության և հակահայկական քարոզչության դեմ պայքարով շահագրգռվածների թիվը գնալով աճում է: Մխիթարյանը հավելել է, որ թեև սփյուռքի նախարարությունն այդ ուղղությամբ գործողությունների վերջնական ծրագիր չունի, արդեն 2012թ. սկզբին ակտիվիստների մի քանի հանդիպումներ են ծրագրված տեղեկատվական պատերազմների դաշտում Հայաստանի առաջխաղացման հարցերը քննարկելու համար:

5  25.08.11 - Ատոմ Մխիթարյանի ու Սամվել Մարտիրոսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---