Անկախության օրը կբացվի Մատենադարանի նոր մասնաշենքը

Անկախության օրը կբացվի Մատենադարանի նոր մասնաշենքը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին բացվելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: «Այն իր չափերով 3 անգամ գերազանցում է ներկայիս շենքը, գերհագեցած է ժամանակակից սարքավորումներով և համապատասխանում է ամենախիստ պահանջներին նման ձեռագրերի պահպանման համար` թե' օդորակման, թե' անվտանգության համակարգերի առումով»,- ասաց բանախոսը` հավելելով, որ նույն օրը Մատենադարանի հիմնական մասնաշենքում սկսվելու է վերանորոգման փուլը և մինչև 2012 թվականի գարնան ավարտը, երբ Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաք, այն ամբողջությամբ կվերածվի ցուցասրահի` արժանի մատենադարանի ունեցած հավաքածուին:

Կբացվեն նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալը, նոր հեծանվահրապարակ և «Փոքր Մհեր» կրթահամալիրի նոր ռազմամարզական կենտրոնը:

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստանի երեք հանրապետությունները» խորագրով մշտական ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն երեք հանրապետությունների խորհրդանիշները, այդ ժամանակաշրջանները բնորոշող նմուշներ:

Անկախության 20-ամյակի հետ կապված Կենտրոնական բանկը թողարկում է 300 նմուշ արծաթե մետաղադրամ, կթողարկվեն նամականիշներ: «Նաև հրատարակվելու են նամականիշների և մետաղադրամների կատալոգներ, որտեղ կլինեն անկախության 20 տարիներին թողարկված բոլոր նամականիշներն ու մետաղադրամները», հավելեց Վիգեն Սարգսյանը:

14  19.09.11 - Մատենադարանի նոր մասնաշենքը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---