Քոլեջների ուսանողները ավարտական քննությունները հանձնելու են ԳԹԿ կազմած թեստերով25 օգոստոսի 2011 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական հաստատությունների այն ուսանողները, ովքեր ուսումնական հաստատություն ընդունվել են հիմնական կրթության հիմքով, 2011-2012 ուսումնական տարվանից սկսած հանրակրթական առարկաների ավարտական քննությունները հանձնելու են հանրակրթական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանված ընթացակարգով` գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով: Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրեններին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից հանձնարարական է տրվել` հրամանագրելուց առաջ դիմորդներին տեղեկացնել վերոնշյալի մասին:
Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |