Սերժ Սարգսյանը խորհրդակցել է դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ![]() 25 օգոստոսի 2011 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ, որտեղ քննարկվել է նախկին խորհրդակցությունների հանձնարարականների կատարման ընթացքը: Նախագահականից տեղեկացնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Անդրադարձ է եղել հատկապես պատժի անխուսափելիության խնդիրներին: «Ակնհայտ է, որ ամենից լավ պրոֆիլակտիկան` հանցագործությունների բացահայտումն է և պատժի անխուսափելիության ապահովումը: Ընդ որում` երկու խնդիր կա. մեկը վերաբերում է հանցագործությունների բացահայտման և քննության փուլերին, որ օպերատիվ և քննչական մարմինները պարտավոր են իրականացնել ժամանակին ու որակյալ, և երկրորդ խնդիրը` դատավճռի կայացումն է ու դրա ի կատար ածումը: Մենք երկու պարագաներում էլ խնդիրներ ունենք և այլևս չենք կարող հանդուրժել դրանց գոյությունը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ այդ ուղղությամբ որոշակի ուսումնասիրություններ են կատարվել, որոնք նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը կներկայացնի խորհրդակցության մասնակիցներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |