WikiLeaks. Դեռևս 2005թ. Ռոբերտ Քոչարյանը Էրդողանին գրել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսությանը25 օգոստոսի 2011 - 19:26 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն, 2005թ. ապրիլի 25-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու` Հայաստանի պատրաստակամությունը: «Որպես հարևաններ` մենք պետք է լավագույն ճանապարհը գտնենք, որպեսզի ներդաշնակ ապրենք: Մենք ձեզ ձեռք ենք մեկնում հարաբերություններ հաստատելու, սահմանը բացելու և երկու ժողովուրդների միջև երկխոսություն սկսելու նպատակով»,- ասվում է Ռոբերտ Քոչարյանի նամակում: Ինչպես Վաշինգտոնին իր ուղերձում նշում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ի տարբերություն Հայաստանի, որը հարցին մոտենում է առանց նախապայմանների, Թուրքիան երեք հիմնական պայման է դնում, ինչի պատճառով երկարաձգում է հայկական կողմի առաջարկի պատասխանը: «Առաջին պատճառը, որով Թուրքիան չի կողմնորոշվել հայ-թուրքական երկխոսությունը սկսելու առնչությամբ, Ցեղասպանության հարցն է: Երկրորդ պատճառը Անկարայի հայտարարությունն է այն մասին, որ Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, և վերջին պայմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է»,- նշում է Էվանսը: 2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում: Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |