«Ալմաստ գործարանը» չի սահմանափակվում իր արտադրանքը միայն իրանական շուկա արտահանելով26 օգոստոսի 2011 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցել է «Ալմաստ» գործարան, որտեղ ծանոթացել է գործարանի արտադրական հնարավորությունների հետ: «Ալմաստ» գործարանը հիմնվել է 1964-ին` որպես արհեստական ալմաստափոշիների սինթեզի և քարի ու բնական ոչ մետաղական նյութերի մշակման համար կտրող-հղկող գործիրքներ արտադրող ձեռնարկություն: Այսօր գործարանում կայանալու է խորհրդակցություն ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը թույլ է տալու կառավարությանը բացահայտել առկա խնդիրները և լուծման ուղիներ գտնել` ունեցած մեխանիզմների կիրառմամբ: «Մեզ հաջողվել է իրանական շուկա մուտք գործելու շնորհիվ ապահովել արտադրական ծավալների աճ»,- լրագրողների հետ զրույցում ասել է գործարանի տնօրեն Վահրամ Թեփելիկյանը: Այս շուկայից բացի արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի, Վրաստանի շուկաներ, հիմա աշխատանքներ են տարվում Եվրոպայի երկրների շուկաներում այն իրացնելու ուղղությամբ: Հունվար-հուլիս ամիսներին թողարկվել է 81,5 մլն դրամի արտադրանք, իրացվել է 77 մլն դրամի արտադրանք (աճի տեմպը` 179,2 տոկոս), որից 29,4 մլն դրամ կազմել է արտահանումը (աճը` 12 անգամ): Ընկերությունում աշխատում է 65 մարդ` 80 հազար դրամ միջին աշխատավարձով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |