Աբխազիայում տեղի են ունենում վաղաժամկետ նախագահական ընտրություններ

PanARMENIAN.Net - Աբխազիայում վաղաժամկետ նախագահական ընտրություններին մասնակցում է երեք թեկնածու` Աբխազիայի ներկա նախագահ Ալեքսանդր Անկբավը, որը Սերգեյ Բագապշի մահվանից հետո ստանձնել է երկրի նախագահի պարտականությունները, վարչապետ Սերգեյ Շամբան, «Ազգային միասնության ֆորում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ռաուլ Խաջիմբան, հաղորդում է Georgia Times-ը:

Երկրում բացվել են 172 ընտրատարածքներ, ընտրացուցակներում կա 143 735 հազար մարդ: Ընտրատարածքները բացվել են 8:00-ին, փակվելու են` 20:00-ին:

ԿԸՀ պլանների համաձայն քվեարկության նախնական արդյունքները հրապարակվելու են 2011-ի օգոստոսի 27-ին:

2011-ի մայիսի 29-ին Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը մահացել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, որտեղ նա տարել է թոքի վիրահատություն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---