2011 թ. առաջին կիսամյակում ԼՂՀ է այցելել ավելի քան 3 հազար օտարերկրյա քաղաքացի![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախ այցելողների թվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` 2011 թ. առաջին կիսամյակում ԼՂՀ է այցելել ավելի քան 3 հազար օտարերկրյա քաղաքացի, որը 49%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Չնայած Ադրբեջանի իշխանությունների հարուցած խոչընդոտներին և ԼՂՀ այցելած օտարերկրացիներին «անցանկալի անձ» հայտարարելուն, աշխարհում աճում է Արցախի նկատմամբ հետաքրքրությունը: 2010թ. առաջին կիսամյակում դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նույնպես արձանագրվել էր զբոսաշրջիկների թվի էական` 45 տոկոսանոց աճ: Արցախ այցելողների թվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիները: Շարունակում է ընդլայնվել այցելուների աշխարհագրությունը: Վերջին շրջանում ԼՂՀ ավելի հաճախակի են այցելում զբոսաշրջիկներ Ճապոնիայից, Չինաստանից, Սինգապուրից, Բրազիլիայից, Վենեսուելայից, Իսրայելից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Կոտ Դիվուարից և այլ երկրներից: Զբոսաշրջիկներին հրապուրում են ոչ միայն հնագույն պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, գեղատեսիլ կիրճերը, առողջ էկոլոգիան, հանքային և տաք աղբյուրները, այլև արցախցիների բարյացակամությունն ու հյուրասիրությունը, ինքնատիպ ղարաբաղյան խոհանոցը: Հյուրերն այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հնագույն քաղաք Տիգրանակերտի պեղումների գոտի, Ազոխի քարանձավ, Նիկոլ Դումանի քանգարան, ինչպես նաև բազմաթիվ հին հայկական ամրոցներ: Արցախում զբոսաշրջության զարգացմանը զգալի չափով կնպաստի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |