Երևանի բնակիչները դառնում են քաղաքային իշխանությունների տրանսպորտային քաղաքականության զոհերը

Երևանի բնակիչները դառնում են քաղաքային իշխանությունների տրանսպորտային քաղաքականության զոհերը

PanARMENIAN.Net - Հայաստանի սպառողների ասոցիացիայի տվյալների համաձայն Երևանում հաշվվում են շուրջ 3000 միկրոավտոբուսներ (90 տոկոս), այն դեպքում, երբ քաղաքի գլխավոր պլանում «սևով սպիտակի վրա գրված է», որ դրանց բաժինն ընդհանուր տրանսպորտում չպետք է գերազանցի 19.2 տոկոսը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, քաղաքապետարանի կողմից մշակված Երևանի զարգացման ռազմավարությունը չի ներառում էլեկտրատրանսպորտը, որը ողջ աշխարհում համարվում է էկոլոգիապես առավել մաքուր, «իսկ մենք ականատես կդառնանք, թե ինչպես մի գեղեցիկ օր փողոցներից կանհետանան տրոլեյբուսները»: Ավելին, Արմեն Պողոսյանը դժգոհ է, որ քաղաքապետարանը ՀԿ-ներին չի հրավիրում այդ ռազմավարության մշակումներին և քննարկումներին մասնակցելու:

Նա կողմ է, որպեսզի քաղաքում ավելի շատ ավտոբուսներ լինեն, ինչը թույլ կտա խուսափել երթուղային տաքսիների գերբեռնվածությունից: Ավելին, աշխատանքի են ընդունվում վարորդներ, ովքեր չունեն համապատասխան փորձ, ինչը հանգեցնում է բազմաթիվ ՃՏՊ-երի:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---