Ճարտարապետ. Երևանը հանուն հյուրանոցի չպետք է զրկվի մետրոյի գեղեցիկ կայարանից 26 օգոստոսի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի կառույցը խորհրդային տարիներին արժանացել է պետական մրցանակի և բարձրագույն տեղ է գրավել մոսկովյան համամիութենական ստուգատեսում: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, որը այդ կայարանի ճարտարապետներից մեկն է եղել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց`քաղաքը չպետք է զրկվի այդ գեղեցիկ կառույցից հանուն ևս մեկ հյուրանոցի: “Պահանջվում էր միայն խնամքով վերաբերվել, որոշակի միջոցներ ձեռնարկել, որ այն շարունակեր մնալ հաճելի վայր: Հյուրանոց կառուցելու համար շատ այլ տեղեր կան, թեկուզ ոչ կենտրոնում” ,- նշեց ճարտարապետը: Մկրտիչ Մինասյանը նշեց, որ մի քանի ամիս առաջ Հանրային Խորհրդի նիստում մետրոյի կայարանը քանդելուն կողմ է արտահայտվել ճարտարապետ Լևոն Իգիթյանը: “Նա բարձրաձայնեց, որ շուտով Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանը կքանդեն ու կազատվեն դրանից: Եթե հիմա այդքան մեծ ատելություն ունեն նախկինում կառուցված օբյեկտներ հանդեպ, հետագայում այդ երևույթն ավելի մեծ թափ կստանա”,- ցավով նշեց բանախոսը: Նա ասաց, որ հարգում է քաղաքապետին ու Երևանում ներդրումներ կատարել ցանկացողներին, սակայն նրանք ճարտարապետ չեն: Իսկ խորհուրդ տվող ճարտարապետներն էլ պետք է շատ զգուշ լինեն ու լավ հաշվարկներ անեն: Մկրտիչ Մինասյանը թեև դեմ է 4 աստղանի հյուրանոցի կառուցմանը, սակայն առճակատման գնալ չի պատրաստվում. “Ես կմնամ իմ կարծիքին, և հուսով եմ կոլեգաներս էլ ինձ կմիանան, սակայն առճակատման գնալը երբեմն կարող է շատ վտանգավոր լինել”: Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկով Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանին հարող տարածքում` Նալբանդյան փողոցի անկյունով, նախատեսվում է կառուցել 7 հարկանի 4 աստղանի հյուրանոց: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |