ՀԱԿ-ը կսպասի արտահերթ ընտրությունների վերաբերյալ իշխանությունների համաձայնությանը մինչև սեպտեմբերի վերջ

ՀԱԿ-ը կսպասի արտահերթ ընտրությունների վերաբերյալ իշխանությունների համաձայնությանը մինչև սեպտեմբերի վերջ

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի ընթացքում իշխանություններից պատասխան է սպասելու արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի վերաբերյալ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, որը լրագրողներին հիշեցրել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը օգոստոսի 2-ի ցույցի ժամանակ: Նա նշել է, որ դրանից հետո ՀԱԿ-ը կունենա միայն մեկ պահանջ. նախագահ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը: «Մենք դեռ ժամանակ ունենք հարցերը երկխոսության օգնությամբ լուծելու համար»,- ասել է Զուրաբյանը:

Մեկնաբանելով քաղաքական երկխոսության գործընթացում ստեղծված իրավիճակը` Զուրաբյանը հումորով նշել է, որ այն հիշեցնում է շախմատի խաղ, երբ մրցակիցներից մեկը (իշխանություն) սեղանի տակից ոտքով հարվածում է մյուսին: «Մենք չենք պատրաստվում նման շախմատ խաղալ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---