Ամերիաբանկը որոշել է Հայաստանի փոքր և միջին բիզնեսին առաջարկել վարկավորման շահավետ պայմաններ26 օգոստոսի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց համար: Այն կապահովի վարկավորման բացառապես մրցունակ և շահավետ պայմաններ գործարարների համար: Առաջարկվող վարկի սպասարկման առաջին երեք ամիսների ընթացքում վարկի դիմաց տոկոսներ չեն հաշվեգրվում, և զեղչված տոկոսագումարները հետագայում չեն ավելացվում: Իսկ վարկավորման 4-րդ ամսից սկսած, տոկոսագումարները հաշվարկվում են միայն վարկի մայր գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Արդյունքում` վարկառուն հնարավորություն է ստանում գումարներն ուղղել իր բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը: Վարկավորման ներկայացված պայմանները նախատեսված են ծառայությունների մատուցման և սպասարկման, արտադրության, մանրամեծածախ և մանրածախ ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար: Վարկը կարող է տրամադրվել 1 մլն դրամից մինչև 100 մլն դրամի, կամ համարժեք արտարժույթի չափով: Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրական վարկերը լավագույն հնարավորություններ են ստեղծում Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար: Ներկայացված ակցիան գործելու է մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |