Այն, ինչ Apple է, ուրեմն լա՞վն է26 օգոստոսի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Երկու օր է, ինչ ինտերնետում գրեթե բոլորը խոսում և գրում են Apple-ի հիմնադիր և արդեն նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի մասին։ Հատկապես ամերիկյան մամուլի ՏՏ բաժինն ամբողջապես կենտրոնացել է Apple-ի վրա։ Իհարկե, Սթիվը հզոր դեմք էր Apple-ի պատմության մեջ և ընդհանրապես ՏՏ աշխարհում, սակայն նմանատիպ տեղեկատվական հոսքը կարող է նաև նյարդայնացնել և այլ կերպ ընկալվել։ Այնպիսի տպավորություն է, թե Սթիվ Ջոբսը կնքել է իր մահկանացուն։ Իսկ այդ մարդն ընդամենը հրաժարվել է իր պաշտոնից և ցանկանում է բուժվել քաղցկեղից։ Չնայած, Apple-յան այս տեղեկատվական հոսքը զարմանալի չէ։ Apple-ը կարծես ամերիկյան մամուլի «սիրելին» լինի։ Ցանկացած փոքր նորություն կամ լուր դառնում է մամուլի համար «լեզվի փաթաթան»։ Բոլոր ամերիկացի ՏՏ լրագրողները առավոտից երեկո փորձում են նոր բան հնարել` կրկին Apple-ի մասին գրելու համար։ Apple-ի ցանկացած արտադրանք, հատկապես iPhone-ներն ու iPad-ները տարվա նշանակալից իրադարձություններն են։ Դրանց շուրջ ամեն օր նոր լուրեր են հորինվում և կրկին անաղբյուր և չճշտված մնում։ Պետք է նշել, որ անգամ Google-ի պես հսկա ընկերությունը նման աղմուկ չի կարողանում բարձրացնել մամուլում, որքան Apple-ը։ Apple-ը, կարծես, շատ պրոֆեսիոնալ PR ունեցող «աղանդ» լինի։ Հայաստանում ձևավորվել է մի կարծրատիպ` այն, ինչ Apple է, ուրեմն լավն է։ Միգուցե ԱՄՆ-ում է էլ կա նույն կարծրատիպը և եթե կա, ապա այն հատկապես տարածված է ամերիկացի լրագրողների շրջանում։ Իսկ միգուցե հենց լրագրողնե՞րն են ստեղծել այդ կարծրատիպը։ Apple ընկերությունը հիմնադրվել է 1976թ-ին։ Այն հատկապես հայտնի է իր iPod շարժական նվագարկիչներով, iPhone հեռախոսներով և iPad պլանշետային համակարգիչներով։ Երկու օր առաջ Սթիվ Ջոբսը հայտարարեց Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Սթիվ Ջոբսի հրաժարականով Apple-ի ակցիաները ընկան 5 %-ով։ Լուսինե Պառավյան / PanARMENIAN News Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |