«Հյուսիս-հարավ» միջանցքի ծրագրի ազդեցությանը ենթակա 16 համայնքներում հանրային իրազեկումներ իրականացվեցին26 օգոստոսի 2011 - 18:20 AMT PanARMENIAN.Net - «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» 2-րդ փուլի (Աշտարակ-Թալին) հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակման շրջանակներում օգոստոսի 17-24-ը անցկացվեցին հանրային իրազեկման հանդիպումներ ազդեցության ենթակա 16 համայնքներում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» 2-րդ փուլի (Աշտարակ-Թալին) հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակման շրջանակներում 2011 թվականի օգոստոսի 17–24-ը հանրապետության 16 համայնքներում անցկացվեցին հանրային իրազեկման հանդիպումներ` ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի թիվ 931-Ն որոշմամբ (որոշման փոփոխությունը` 23 հունիսի, N 977-Ն) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված հողատարածքների ազդեցության ենթակա անձանց հետ: Հանդիպումներն անցկացվեցին համայնքների, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Ասիական զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի, Ծրագրի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ի նախագծային և գնահատող խորհրդատու կազմակերպությունների ղեկավարների ու մասնագետների մասնակցությամբ: Փարպի, Ոսկեվազ, Աղձք, Ագարակ, Կոշ, Ուջան, Արուճ, Շամիրամ, Կաքավաձոր, Դավթաշեն, Ն.Բազմաբերդ, Ներքին և Վերին Սասնաշեն, Կաթնաղբյուր, Եղնիկ և Թալին համայնքներում անցկացված հանդիպումների ընթացքում ներկայացվեցին հողի օտարման և տարաբնակեցման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքը, փուլերը, ազդեցության ենթակա անձանց տրվելիք փոխհատուցման հաշվարկման սկզբունքները, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Պարզաբանվեցին նաև հնարավոր բողոքարկման մեխանիզմները: Մասնագետները պատասխանեցին հանրությանը հուզող հարցերին, լսեցին հնչեցված առաջարկությունները: Հանդիպումների ընթացքում ևս մեկ անգամ շեշտվեց, որ հողի ֆիզիկական օտարումն ու շինարարական աշխատանքները կարող են սկսվել միայն հողի օտարման և փոխհատուցումների տրամադրման գործընթացի ավարտից հետո:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |