Facebook-ում նոր շարժում է սկսվել. “Մաքրենք Հայկի արձանը”

PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցում սկսվել է նոր շարժում` Մաքրենք Հայկի արձանը”: Նախաձեռնության հեղինակները հրավիրում են երևանցիներին ու բոլոր հայերին օգոստոսի 28-ին ժամը 13-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Հայկ Նահապետի արձանի մոտ:

“Հարգելիներս, լինելով Երևանցիներ կամ էլ թեկուզ ուղղակի հայեր, եկեք այս կիրակի հավաքվենք և միահամուռ ուժերով մաքրենք մեր Հայկ Նահապետի արձանը կեղտից: Ասեմ ձեզ, որ չկա ոչ մի հովանավոր կամ քաղաքական ուժ չենք ներկայացնում, սա ուղղակի մեր համեստ նախաձեռնությունն է մեր քաղաքին մի փոքր օգտակար լինելու միտումով: Շատ կսպասենք բոլորիդ, համոզված ենք մեզ մենակ չեք թողնի հայեր ջան: Դեեեեեե, ի՞նչ կասեք”,- ասվում է նախաձեռնության էջում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---