Արցախը ակտիվորեն պատրաստվում է անկախության 20-ամյակի տոնակատարություններին![]() PanARMENIAN.Net - Ղարաբաղում ակտիվորեն պատրաստվում են սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության 20-ամյակի տոնակատարություններին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, չնայած, որ այս տարի տոնի առթիվ երկրում ռազմաշքերթ չի լինելու, նախատեսվում է այլ լայնամասշտաբ միջոցառումներ անցկացնել: «Սեպտեմբերի 2-ին երկրի անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ կկայանա մեծ համերգ, որին կմասնակցեն ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան էստրադայի աստղեր: Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի համերգն ամենաբարձր մակարդակով կայանա»,- ասել է նա: Դավիթ Բաբայանն ավելացրել է, որ տոնի կապակցությամբ Ստեփանակերտը հյուրեր է սպասում ինչպես Երևանից, այնպես էլ արտասահմանից:
![]() Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |