Լվովի հայկական եկեղեցու բակից գողացել են պղնձե տանիքը

Լվովի հայկական եկեղեցու բակից գողացել են պղնձե տանիքը

PanARMENIAN.Net - Հայկական եկեղեցու բակից գողացել են պղնձե տանիքը: Դա արդեն երրորդ գողությունն է Լվով քաղաքի պատմական հուշարձաններում: Այդ մասին օգոստոսի 26-ին zik.ua-ին հաղորդել է Լվովի քաղաքային խորհրդի մամլո ծառայությունը: Ինչպես հաղորդել է պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Լիլիա Օնիշչենկոն, հայկական եկեղեցու բակից գողացել են պղնձե տանիքը:

«Դա արդեն երրորդ գողությունն է: Դրանից առաջ գողացել են պղնձի կտոր նաև Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տանիքից, ինչպես նաև պղնձի կտոր հայկական եկեղեցու տանիքից: Մենք դիմելու են իրավապահ մարմիններին: Չէ որ մենք մեծ ջանքեր ենք գործադրում մեր պատմական հուշարձանները վերականգնելու համար, բայց, պարզվում է, այդ ամենն իզուր է»,- նշել է Օնիշչենկոն, հաղորդում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---