Facebook-ում վերբեռնվող նկարներն այժմ ավելի մեծ են

Facebook-ում վերբեռնվող նկարներն այժմ ավելի մեծ են

PanARMENIAN.Net - Facebook-ի բլոգը գրում է, որ վերափոխել է լուսանկարների դիտման համակարգը։ Ինչպես գրում է բլոգը, նկարներ կիսելը Facebook օգտագործողների ամենասիրելի գործունեությունն է, ցանցում վերբեռնվում է օրական մոտ 250 միլիոն լուսանկար։Այս տարի լուսանկարների դիտման համակարգի նոր տարբերակը գործարկելուց հետո, Facebook-ի ադմինիստրցիան ստացել է հետադարձ բազմաթիվ արձագանքներ և դրանցից ելնելով այժմ կրկին ամբողջապես փոխում է համակարգը։

Լուսանկարների դիտման նոր համակարգն ունի ամբողջությամբ սպիտակ ետին պլան և բոլոր վերբեռնվող լուսանկարներն ավելի մեծ են՝ 720x960 չափսերի։

Գլխավոր նկարների ալբոմում վերբեռնված լուսանկարները նույնպես ցուցադրվելու են բարձր որոշումով (resolution)։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---