Քաղաքագետ. Ալիևի ռեժիմն այնքան ուժեղ է, որ կարող է դիմակայել ցանկացած քաղաքական հեղափոխության![]() 27 օգոստոսի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Արաբական երկրներում տեղի ունեցող դեպքերն ակնհայտորեն անհանգստացնում են Իլհամ Ալիևին: Արաբական երկրների ռեժիմը, մասնավորապես Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմը շատ երկար ժամանակ օրինակ էր Ադրբեջանի ղեկավարության համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով, նմանակելով Քադաֆիին, Ալիևը գրեթե ամբողջությամբ «ոչնչացրել» է ադրբեջանական ընդդիմությունը: «Այն փոքր ցույցերը, որոնք կազմակերպում է ադրբեջանական ընդիմադիր Մուսավաթ կուսակցությունը, չեն կարող կարևոր դեր խաղալ երկրի քաղաքական կյանքում»,- ասել է քաղաքագետը և հավելել, որ Ալիևի ռեժիմն այնքան ուժեղ է, որ կարող է դիմակայել ցանկացած քաղաքական հեղափոխության: Ադրբեջանում իշխանությունը տապալելու համար անհրաժեշտ է ոչ թե քաղաքական, այլ կրոնական հեղափոխություն: Իր հերթին քաղաքագետ Նարեկ Գալստյանը համաձայնվել է նրա հետ, որ Ալիևի ռեժիմը կարող է դիմակայել ցանկացած քաղաքական հեղափոխության: Դրա հետ կապված նա նշել է, որ տվյալ պահին երկրում հեղափոխության հնարավորությունը շատ փոքր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |