MTV Video Music Awards. Քեթի Փերին ստացավ գլխավոր մրցանակ, իսկ Լեդի Գագան ցնցեց հանդիսատեսին

MTV Video Music Awards. Քեթի Փերին ստացավ գլխավոր մրցանակ, իսկ Լեդի Գագան ցնցեց հանդիսատեսին

PanARMENIAN.Net - Ամերիկյան երգչուհի Քեթի Փերիի «Firework» երգի տեսահոլովակը ճանաչվեց տարվա լավագույն երաժշտական տեսահոլովակ MTV Video Music Awards 2011 մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի ունեցավ օգոստոսի 28-ին Լոս Անջելեսում Nokia Theater-ում:

Կանանց շարքում լավագույն տեսահոլովակը բաժին ընկավ Լեդի Գագային «Born This Way» երգի տեսահոլովակի համար:

Տղամարդկանց շարքում լավագույն տեսդահոլովակը բաժին ընկավ Ջասթին Բիբերին «U Smile» տեսահոլովակի համար: Լավագուն նոր արտիստ ճանաչվեց Tyler, The Creator:

Լավագույն ռոք վիդեո անվանակարգում հաղթեց Դեյվ Գրոլի Foo Fighters խմբի «Walk» տեսահոլովակը, «Լավագույն պոպ վիդեո» անվանակարգում հաղթեց Բրիթնի Սփիրսը:

Այս տարի մրցանակաբաշխությունը չանցավ առանց «թեթև շոկի», քանի որ երգչուհի Լեդի Գագան հերթական անգամ ցնցեց հանդիսատեսին` այս անգամ հայտնվելով տղամարդու կերպարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---