Օգոստոսի 29-ին առաջին անգամ կնշվի Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը

Օգոստոսի 29-ին առաջին անգամ կնշվի Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը

PanARMENIAN.Net - 2009-ի դեկտեմբերի 2-ին իր 64/35 բանաձևով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն օգոստոսի 29-ը հռչակել է Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր: Սեմիպալատինսկը դարձել է խորհրդանիշ, որն ապացուցում է, որ աշխարհը կարող է առանց միջուկային զենքի: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրվա նախաշեմին: Այդ օրը Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր հայտարարելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ղազախստանը: Հենց 1991-ի օգոստոսի 29-ին Ղազախստանի նախագահի հրամանով փակվել է Սեմիպալատինսկում գտնվող միջուկային պոլիգոնը, որտեղ սառը պատերազմի ընթացքում արտադրվել է 456 միջուկային փորձարկում:

«Այսօր, երբ Ղազախստանն արգելք է դրել միջուկային զենքի վրա և միացել Կենտրոնական Ասիայում միջուկային զենքից ազատ գոտի ստեղծելուն, Սեմիպալատինսկը դարձել է հզոր խորհրդանիշ, որը վկայում է այն մասին, որ աշխարհը կարող է առանց միջուկային զենքի»,- ասել է Պան Գի Մունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---