Հայ դիվանագետները կքննարկեն Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր Երևանում![]() 29 օգոստոսի 2011 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-31-ը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը: Խորհդակցությանը ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության օրերին ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ: Հանդիպման մասնակիցները կքննարկեն Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները: Նախատեսվում է նաև հավաքի մասնակիցների այցելությունը Սուրբ Էջմիածին, ուր նրանց կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Սեպտեմբերի 1-ին հավաքի մասնակիցները «Հայաստանը և արտաքին աշխարհը» թեմայով դասախոսություններով հանդես կգան Երևանի ԲՈւՀ-երում, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |