Քանդակագործ Ֆրիդ Սողոյանն արժանացել է «Ուկրաինայի ժողովրդական նկարիչ» կոչմանը

Քանդակագործ Ֆրիդ Սողոյանն արժանացել է «Ուկրաինայի ժողովրդական նկարիչ» կոչմանը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի անկախության 20 ամյակի կապակցությամբ Ուկրաինայի Հանրապետության կայացման, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, կրթամշակութային կյանքում մեծ ավանդ ներդնելու կապակցությամբ քանդակագործ Ֆրիդ Սողոյանին պարգևատրել է «Ուկրաինայի ժողովրդական նկարիչ» կոչմանը, հայտնում է Analitika.at.ua-ն:

Ֆրիդ Սողոյանը (Ֆրիդրիխ Մկրտրի Սողոյան) ծնվել է 1936 թ-ին հոկտեմբերի 2-ին Գյումրիում: 1961 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը: 1966 թ-ից անդամակցել է ԽՍՀՄ նկարիչների միությանը: 1981թ-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, իսկ 1982 թ-ին Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 2004-ից Ռուսաստանի վաստակավոր նկարիչ է: Քանդակագործը Ռուսիայի քրիտոնեության ընդունման 1000-ամյակի կապակցությամբ Կիևին նվիրել է Նեստոր տարագրի արձանը:

Ուկրաինայի Հանրապետության անկախության օրը օգոստոսի 24-ն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---