Հոկտեմբեր-նոյեմբերին Երևան կներկրվի չինական ավտոբուսների առաջին խմբաքանակը![]() 29 օգոստոսի 2011 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Չինական արտադրության ավտոբուսները Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու բանակցությունների առաջին փուլն ավարտված է, և ըստ այդմ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին Երևան կներկրվեն թվով 66 ավտոբուսներ, իսկ ավտոբուսների մնացած քանակի ներկրումը կիրականացվի բանակցությունների հաջորդող փուլերում սահմանվող ժամանակացույցի համաձայն։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը`հավելելով, որ ևս 170 ավտոբուս կներկրվեն մինչև 2012 թվականի հունիս` որպես նվիրատվություն Չինաստանի կողմից: Բանակցությունների ընթացքում Չինական կողմին առաջարկ է ներկայացվել որոշ ավտոբուսներ հաշմանդամներին հարմարացնելու վերաբերյալ։ Ավտոբուսների ներկրման արդյունքում նախատեսվում է կրճատել այսօր երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների մոտ 50%-ը, իսկ «Ռաֆ» մակնիշի միկրոավտոբուսները փոխարինման գործընթացի արդյունքում աստիճանաբար դուրս են բերվում շահագործումից։ Նոր մրցույթների անցկացման ժամանակ տվյալ մակնիշի միկրոավտոբուներն ի սպառ դուրս կմնան ուղևորափոխադրումների ոլորտից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |