Վրաստանի հայ համայնքը բողոքում է դպրոցներում առկա խտրականության դեմ![]() 29 օգոստոսի 2011 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հայ համայնքը կոչ-հայտարարությամբ դիմել է Վրաստանի Հանրային պաշտպանին` Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Վրաստանի հայ համայնքի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանի Հանրային պաշտպանին կոչ են անում ուշադրություն դարձնել և ուսումնասիրել հայ համայնքի արձանագրած` նշված դպրոցի հայկական բաժնում դպրոցի տնօրինության կողմից իրականացված խտրականության բազմաթիվ փաստերին: Համայնքը նաև խնդրում է ուսումնասիրել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ բաժնում տիրող իրավիճակի առնչությամբ: Հայտարարությունում ասվում է, որ Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցի տնօրինությունը, բացի հայկական բաժնում խտրականությունից, թույլ է տվել բազմաթիվ վարչարարական, ֆինանսական, էթիկական և այլ խախտումներ: Դիմումում նաև թվարկված են դպրոցի տնօրինության կողմից իրականացված խտրականության փաստերը, այդ թվում` դասերի մեծ մասը ռուսերեն լեզվով անցկացնելը, բաժինը լուծարելու բազմաթիվ փորձերը, երեխաներին դպրոցի հայկական բաժնի առաջին դասարանում գրանցվելուն խոչընդոտելը, ծնողների նկատմամբ ճնշումը` երեխաներին վրացական բաժին տեղափոխելու նպատակով, լուծարված ռուսական բաժնից հայկական բաժին փոխադրվելը մերժելը, հայկական 3-րդ դասարան բացելը մերժելը, սպառնալիքները, որ տարրական դասարաններում միայն մեկ առարկան` հայոց լեզուն կանցկացվի հայերեն, իսկ մնացածները` ռուսերեն կամ վրացերեն լեզվով, հայկական բաժնի ուսուցիչների նկատմամբ մշտական հոգեբանական ճնշումը, աշխատանքային անհավասար պայմանների ստեղծումը (ռուսական և վրացական բաժինների համեմատությամբ), ոչ կոմպետենտության համար մշտական մեղադրանքը, հայկական բաժնի ուսուցիչների աշխատանքային ժամերի կրճատումը, հայկական բաժնի 18 ուսուցիչներից 9-ին աշխատանքից ազատելը իրենց վճարովի արձակուրդի ժամանակ` հիմնավորելով հայոց լեզվի դասաժամերի կրճատմամբ և այլն: Դիմումի պատճենն ուղարկվել է Վրաստանի նախագահին, Կրթության և գիտության նախարարին, Վրաստանի խորհրդարանի նախագահին, վարչապետին, Վրաստանում ՄԱԿ-ի և Եվրամիության ներկայացուցչություններ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |