ՀՀ փոխվարչապետն ու Չինաստանի դեսպանը քննարկել են Արմեն Գևորգյանի այցը Չինաստան29 օգոստոսի 2011 - 20:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր՝ օգոստոսի 29-ին ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Զրուցակիցներն անդրադարձան փոխվարչապետի Չինաստան կատարած աշխատանքային այցի արդյունքներին: Երկուստեք այցը համարվեց արդյունավետ` երկկողմ հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից: Փոխվարչապետը դեսպանին տեղեկացրեց այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին` նշելով, որ հանդիպումներում հիմնականում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, և երկուստեք դրանք զարգացնելու պատրաստակամություն է հայտնվել: Մասնավորապես կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակները միավորող կազմակերպությունների միջև կապերի հաստատման խրախուսումը, գործարարների միջև ուղիղ շփումները, որոնց նպաստելու են գործարար համաժողովները, ցուցահանդեսներն ու տոնավաճառները: Առաջիկայում նման տոնավաճառ է անցկացվելու Ուռումչիում, որին ակնկալվում է նաև հայ ձեռներեցների մասնակցությունը: Հանդիպումներում հատուկ ուշադրություն է դարձվել հայկական վերամշակող ձեռնարկությունների արտադրանքը Չինաստան արտահանելու հարցերին: Ա. Գևորգյանը նշեց, որ այցի արդյունքներով հրավիրված խորհրդակցությանը հանձնարարականներ կլինեն ոլորտային գերատեսչություններին` ուղղված ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուն: «Շատ անելիքներ կան հարաբերությունների ընդլայնման առումով, և հուսով եմ, կկարողանաք նոր թափ հաղորդել դրանց զարգացմանը»,-նշեց նա: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ Հայաստան է հրավիրել ՉԺՀ պետխորհրդի առաջին փոխվարչապետին, ՉԺՀ առևտրի նախարարին, միջազգային առևտրի աջակցության հանձնաժողովի նախագահին` տեղում համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար: Դեսպանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել համագործակցության զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և իր ներդրումն ունենալ փոխգործակցության խթանման գործում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |